Գյուլի և Էրդողանի միջև լարվածություն կա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2012 15:59

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե ուժերի տարաձայնությունն իրենց համար խոչընդոտ է: Գյուլը, ով սրանից առաջ էլ բազմիցս հակադրվել է Էրդողանին, ասել է, որ ուժերի անհամաձայնությունը ժողովրդավարության հիմքն է:

Այս դեպքը, փաստորեն, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Գյուլի և Էրդողանի միջև լարվածություն կա: Միևնույն ժամանակ Գյուլը, անդրադառնալով թուրքական «Գյոքթուրք-2» արբանյակի տիեզերք արձակմանը նվիրված արարողությանը ներկա չլինելուն, ասել է, որ սխալմամբ է եղել: Այս մասին տեղեկացնում է թուրքական “Այդընլըք ” թերթը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին` թուքական ժամանակով 18:12-ին, Թուրքիայի կողմից զինվորական և հետախուզական ոլորտներում կիրառվելիք «Գյոքթուրք-2» արբանյակը Չինաստանում գտնվող տիեզերական  կայանից թռիչք է կատարել:

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply