Վախից ու անվստահությունից մինչև պայքարելու և երջանիկ ապրելու կամք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2012 15:40

Երկբևեռ խանգարում ունեցող Արմենը (անունը փոխված է)

2011թ.-ի մայիսից «Ինթրա» հոգեկան առողջության

կենտրոնում գործող Ցերեկային կենտրոնի այցելուներից է:

Հիվանդության պատճառով նա գրեթե մեկուսացված էր

հասարակությունից, մարդկանց հետ շփվում էր մեծ

դժվարությամբ ու չուներ ընկերներ:

Կենտրոնի հոգեբանների աշխատանքի շնորհիվ այժմ ավելի ինտեգրված է միջավայրին,

ձեռք է բերել նոր ընկերներ, իսկ այս տարի ամռանը, հաջողությամբ հանձնելով քննությունները,

ընդունվել է գեղարվեստի ուսումնարան:

Ամանորին ընդառաջ Արմենն իր ընկերների հետ զբաղված է տոնածառի համարզարդարանքրու

խաղալիքներ պատրաստելով: Դեկտեմբերի 22-ին կենտրոնում կազմակերպվել է ամանորյա

միջոցառում կենտրոնի այցելուների մասնակցությամբ: Հոգեկանտարբեր խնդիրներ ունեցող այցելուների ձեռքի աշխատանքները կենտրոնին տոնական տեսքեն հաղորդել, որոնք կարող են ձեռք բերել նաև բոլոր ցանկացողները: Ինթրա հոգեկան առողջության (ՀԱ) կենտրոնը հիմնվել է 2009 թ.-ին Սեդա Ղազարյանի hիշատակի

hիմնադրամի կողմից` Հայաստանի մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերության

հետ համագործակցությամբ։ Ինթրա ՀԱ-ի ցերեկային կենտրոնի նպատակն է աջակցել հոգեկան

խնդիրներով տառապող և մտավոր սահմանափակումներ ունեցող մարդկանց առողջության

վերականգնմանն ու ինտեգրմանը:

«Կենտրոնում նաև գործում է ինքնաաջակցման խումբ, որտեղ առանձին հոգեբանական

աշխատանք է տարվում այցելուների ընտանիքի անդամների ու խնամողների հետ:

Նրանց հաղորդվում է մասնագիտական գիտելիքներ իրենց հարազատների խնդիրների մասին և

մատնանշվում են դրանց հաղթահարման ուղիները »,-նշեց կենտրոնի հոգեբան ԱնահիտԻսկանդարովան:

Կենտրոնում անհատական և խմբային խորհրդատվությունից բացի, այցելուների համար

կազմակերպվում են հմտություններ զարգացնող և ժամանցային միջոցառումներ: Ցերեկային

կենտրոնը գործում է անվճար: Այժմ կենտրոնն ունի 35 այցելու:

«Կենտրոն հաճախում ենք վաղուց: Իմ և որդուս (4տարեկան) հոգեվիճակը շատ դեպրեսիվ է եղել:

Աշխատակազմի աջակցությամբ ընդգրկվեցի այս մեծ և բարեհամբույր ընտանիքի մեջ,Նրանց

անշահախնդիր վերաբերմունքի շնորհիվ վախի և անվստահության մթնոլորտը

 

փոխանցվեց վստահության և համարձակության, նաև պայքարելու և ապրելու

մթնոլորտի»,- նշեց կենտրոնի այցելուներից մեկի մայրը:

 

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply