Ինչու է լրագրողը Պուտինին անվանել Վովա. տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2012 14:58

Վլադիվոստոկի “Народное вече” թերթի գլխավոր խմբագիր Մարիա Սոլովենկոն պարզաբանել է, թե ինչու է բավականին մտերմիկ կերտով դիմել երկրի ղեկավարին: Նախագահի` “Նստե՛ք, Մաշա” նախադասությունից հետո Սոլովենկոն ի պատասխան շնորհակալություն է հայտնել` նրան անվանելով “Վովա”:

Ահա թե նա ինչ է ասել ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում. “Նա ինձ անվանեց Մաշա, ես էլ նրան` Վովա: Եվ ին՞չ վախենալու բան կա: Չէ որ նա ինձ Մաշա է անվանել: Կներեք, բայց ես օտար տղամարդու համար Մաշա չեմ: Դե ասեց` Մաշա, ես էլ` Վովա: Նրան ևս հաճելի էր. 60 տարեկանում նրան ինչ-որ մեկը Վովա է անվանել”:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլոասուլիսը:

Տեսանյութ

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply