Հյուսիսային Կորեայում ձերբակալված ամերիկացին «ընդունել է մեղքը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2012 14:47

Հյուսիսային Կորեան հաստատել է, որ ձերբակալել է մի ամերիկացի քաղաքացու պետության դեմ հանցանք գործելու մեղադրանքով:

Տուրիստական այցով Հյուսիսային Կորեա մեկնած Քենեթ Բեյը անցած ամիս ձերբակալվել էր երկրի ոստիկանների կողմից:
Նրա ձերբակալությունը տեղի էր ունեցել Հյուսիսային Կորեայի հրթիռի բացթողման հետևանքով Փխենյանի և Վաշինգթոնի միջև առաջացած լարված իրավիճակում:
Հյուսիսային Կորեայի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ ձերբակալվածն «ընդունել է մեղքը»: Գործակալությունը հայտնում է, որ Բեյին են այցելել շվեդական դեսպանատան պաշտոնյաները, սակայն ոչ մի տեղեկություն չեն հայտնել նրա վիճակի մասին:
ԱՄՆ-ն չունի դիվանագիտական ներկայացուցչություն Հյուսիսային Կորեայի հետ, այդ իսկ պատճառով Շվեդիան ստանձնում է ԱՄՆ-ի քաղաքացիների հարցերի լուծման պատասխանատվությունը:
Համաձայն երկրի օրենքի` պետության դեմ թշնամական գործողություններ իրականացնողը դատապարտվում է 5-10 տարի ազատազրկման:
Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply