Եգիպտոսում անց է կացվում հանրաքվեի երկրորդ փուլը. հարյուր հազարավոր ոստիկաններ հսկում են գործընթացը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2012 14:38

Այսօր եգիպտացիները մասնակցում են նոր սահմանդրությունը ընդունելու հանրաքվեի եզրափակիչ փուլին:

Վաղ առավոտվանից կանայք և տղամարդիկ շարքերով կանգնած սպասում էին քվեարկության իրենց հերթին: Նախորդ շաբաթվա ընթացքում կայացած քվեարկության առաջին փուլում քաղաքացիների 57%-ը քվեարկել էր հօգուտ նոր սահմանադրության, սակայն դրան ընդդիմացող ուժերը շարունակում են իրենց քարոզարշավն ընդդեմ նախագահ Մուրսիի:
Քվեարկության նախօրեին Ալեքսանդրիա քաղաքում ուժեղացել են բախումները, որտեղ վիրավորվել են 62 մարդ, ներառյալ 12 ոստիկան:
Հանրաքվեի ընթացքում երկրի անվտանգությունը կապահովեն շուրջ 150,000 ոստիկաններ և զինվորներ: Ամսվա սկզբից բանակի տանկերը տեղակայվել են նախագահական նստավայրի շուրջ:
Դեկտեմբերի 5-ի նախագահական պալատի դիմաց անցկացվող բախման հետևանքով զոհվել էր ութ,  վիրավորվել` հարյուրավոր մարդիկ:
Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply