88-ամյա թուրքն իր գերեզմանն է փորել և կարոտով սպասում է մահվան զգացողությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2012 13:44

Թուրքիայում Արդվինի շրջանի Բորչկա ավանում բնակվող 88-ամյա Ֆերհադ Նավդարը ընտանեկան գերեզմանատանը ինքն իր համար գերեզման է փորել: Նրա մասին է պատմում թուրքական «Haberler»–ը:

Ֆերհադ պապը, որը ոչ մի հարազատ չունի, 20 տարի առաջ է սկսել փորել իր գերեզմանը և ամեն օր գյուղացիրների հետաքրքրասեր հայացքների ներքո այցի է գնում այնտեղ: Տնից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղական գերեզմանոցում նա նախ մաքրություն է անում, հետո օրվա հոգնածությունից ազատվելու համար պարկում է փորված փոսի մեջ:

Ֆերհադ պապը պատմել է, որ մահվան համար ամեն ինչ նախապատրաստել է և հիմա կարոտով է սպասում մահվան զգացողությանը: «Հայտնի չէ, թե երբ է գերեզման գալիս և ինչ է անում: Մեզ էլ է սովորեցրել մահվան արտահայտությունները և ասում է, որ մի օր բոլորս էլ հողի տակ ենք անցնելու»,-պատմել են նրա հարևանները:

«Պապս ինքն իրեն մյուս կյանքի համար է նախապատրաստում, շատ ակտիվ է, աշխատասեր և առողջ: Նրա արածը մենք չենք կարող անել: Նրա ունեցած համարձակությունը մենք չունենք, սակայն մեզ մեծ դասեր է տալիս»,-նշել է Ֆերհադ պապի եղբորորդին`Էրքան Նավադը:

Ինքը`Ֆերհադը, դեկտեմբերի 21-ին կանխատեսված աշխարհի վերջի մասին ասել է, որ մոտ ժամանակներում այդ վերջը կգա, սակայն ամեն արարած հեռանալու իր որոշված ժամանակը ունի:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply