Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2012 13:09
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1956 թ. ծնված Բորիս Ք.-ին:
Պարզվել է, որ նա դեկտեմբերի 20-ին, ժամը 19.15-ին, տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ -2107» մակնիշի ավտոմեքենայով Ջրաշատ փողոցում վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Գ.-ին և պատճառել մարմնական վնասվածք:
Դեպքի կապակցությամբ տուժողը ոստիկանություն չէր դիմել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply