Խանութը կողոպտել է` պատճառելով 500. 000 դրամի վնաս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2012 12:53
Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.30-ին, ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ապակին կոտրելով, իրեն պատկանող խանութից գողացել են տարբեր տեսակի ապրանքներ` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 11.00-ին,  բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Ղևոնդ Մ.-ն, որը խոստովանել է  հանցանքը:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply