144 կգ` հանուն քիքբռնցքամարտիկի կարիերայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2012 12:54

Մեծ Բրիտանիայից 28-ամյա Ջեյմս Մեյսոնը, որը տառապում էր ավելորդ քաշից, որոշեց Թաիլանդ տեղափոխվել` իր ողջ կյանքի երազանքն իրականցնելու համար. երիտասարդը ցանկանում էր առնվազան քաշի կեսը գցել ու դառնալ հայտնի մարզիկ:

Երկար ժամանակ նա շատ բարդութավորված էր, կրում էր XXXXXXXXL հագուստ: Պատճառը` բարձրկալորիական սնունդն էր տեղի արագ սննդի կետերում:

“25 տարեկանում ես կշռում էի 245 կգ  ու դրա հետ ոչինչ չէի կարողանում անել: Այդ  տարիքում բժիշկներն ինձ փաստի առջև կանգնեցրին. ասացին, որ հիվանդությունս տարածվում է ու ինձ մնացել է լավագույն դեպքում` 5 տարվա կյանք, քանի որ իմ օրգանները դադարում են գործել”:

Ու երիտասարդը որոշեց պայքարել:

“Մի քանի շաբաթվա դեպրեսիայից հետո  ես ուժ զգացի ու որոշեցի, որ պետք է իմ ճակատագիրն ինքս կերտեմ: Առաջին հերթին համացանցով օգնության դիմեցի: Ապա ծանոթացա արհեստավարժ մարզիչի հետ, որը պատրաստ էր առողջությանս համար պայքարել: Սակայն նա ապրում էր մոլորակի մյուս ծայրում”:

Տղամարդն ամեն ինչ ծանրութեթև անելով` որոշեց թողնել աշխատանքն ու մեկնել Թաիլանդ: Տեղ հասնելուն պես իսկույն անցավ ֆիզիկական ծանրաբեռնված մարզումների:

“Սկզբում շատ դժվար էր, մտածում էի անգամ ամեն ինչ թողնելու  ու վերադառնալու մասին: Սակայն շուտով  կենտրոնացնում էի մտքերս ու ավելի ու ավելի լուրջ զբաղվում”:

Ամեն առավոտ օրը սկսում էր քաղցած ստամոքսին 5,5 կմ վազքով: Մարզիչի պահանջով, օգտագործում էր բացառապես առողջ սնունդ: Նպատակին արագ հասնելու համար սկսում է զբաղվել քիքբռնցքամարտով, ու մարզասրահից դուրս էր գալիս միայն քնելու համար:

Նա ասում է, որ մեկուկես տարում իրեն  հաջողվել է 144 կգ նիհարել, ինչը նախկին քաշի կեսն է:

Երբ վերադարձավ հայրենիք, հարազատները նրան չճանաչեցին:

Հիմա Ջեյմսն առանց դժվարության  վազքով հաղթահարում է 10 կմ ու ակտիվորեն  պարապում է իր սիրած մարզաձևով: Նա մտադիր է մասնակցել սպորտային լուրջ մրցապայքարի ու  հաղթել:

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply