Երիտասարդը սպառնացել է սպանել Իրանի քաղաքացուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2012 12:37
Դեկտեմբերի 21-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի շենքի տակ գտնվող գրասենյակում մի տղամարդ հրազեն է պահել մեկ այլ քաղաքացու վրա:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամլո ծառայությունից` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1983 թ. ծնված Յուրի Առաքելյանը նույն օրը, ժամը17.45-ին, նշված գրասենյակում գազային ատրճանակով սպանության սպառնալիքներ է տվել Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու:
«Վոլտրան» տեսակի գազային ատրճանակն առգրավված է;
Յու. Առաքելյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 662 անգամ:
Print Friendly

Leave a Reply