Կրիշտիանու Ռոնալդուն պաշտպանել է թուրքական «Գալաթասարայ»-ում խաղացող Ռաուլ Մեիրելեշին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 22, 2012 12:30

Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զանգահարել է Պորտուգալիայի ազգային հավաքականի իր թիմակցին`Ռաուլ Մեիրելեշին, որին օրերս 12 խաղով որակազրել են «Գալաթասարայ» և «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբների միջև հանդիպման ժամանակ մրցավարի դեմքին թքելու համար:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը`Ռոնալդուն խաղընկերոջ որակազրկման լուրը լսելուն պես զանգահարել և պաշտպանել է նրան. «Ընկերս, դու Ուգանդայու՞մ ես խաղում: Դա (Թուրքիան) երրորդ աշխարհի երկի՞ր է: Մրցավարի վրա թքելու համար քեզ ինչպե՞ս են 12 խաղով որակազրկել»:

«Ֆեներբահչեի» ֆուտբոլիսը Մերիելեշը չի կարող մասնակցել նաև իր ազգային հավաքականի խաղերին, ինչը զարմանք է առաջացրել ընկերների մոտ: Ռոնալդուն  խաղընկեորջ անմեղության մասին հայտարարել է նաև «Facebook»-յան իր էջում: Պորտուգալացի գերաստղը, որին 52 միլիոն մարդ է հետևում «Facebook»-ում, իր էջում գրել է. «Ազգային հավաքականում իմ ավագը հանդիսացող Մերիելեշին շատ լավ եմ ճանաչում: Նա այնպիսի մարդ չէ, ում կարելի է մեղադրել նման բաներում: Ամբողջ սրտով աջակցում եմ նրան»:

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply