Վարչապետը ողջունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ ղեկավարին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 24, 2010 21:06

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւային։

Ողջունելով հյուրին` վարչապետը շնորհավորել է նրան ՀՀում ՄԱԿի մշտական համակարգողի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ շնորհակալություն հայտնել ՀՀում ՄԱԿի առաքելության պատասխանատու գործն իրականացնելու համար։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ՄԱԿի հետ` կարեւորելով համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը։

Անդրադառնալով համագործակցության առաջնահերթ ուղղություններին` փոխադարձաբար կարեւորվել են տարածքների համաչափ զարգացումը, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով, բիզնես միջավայրի բարելավումը փոքր եւ միջին բիզնեսի համար մրցակցության հավասար պայմանների ստեղծման եւ հարկային ու մաքսային վարչարարության պարզեցման միջոցով։ Առաջնային է համարվել գիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ սոցիալական ոլորտի, մասնավորապես, աղքատության հաղթահարման, առողջապահական եւ գենդերային հիմնախնդիրների, լուծման ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։

Հյուրի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը։

ՄԱԿի մշտական համակարգողն ընդգծել է Հայաստանում իրականացված մի շարք ծրագրերի արդյունավետությունը եւ նշել, որ ձեռք բերված փորձառությունը կարող է օգտակար եւ ընդօրինակելի լինել։

Դիտվել է 1538 անգամ:
Print Friendly

Leave a Reply