«Այսօր չեմ ասելու». Տեր-Պետրոսյանը կրկին առաջադրման մասին խոսք չի ասել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 22, 2012 12:01

ՀՀՇ համագումարում ելույթ ունենալով` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ մեր երկրում այնքան շփոթ է տիրում, որ շատերը կարող են մոռացած լինել, որ ինքը ՀՀՇ անդամ է:

«Ոչ մի այլ կուսակցության անդամ չեմ եղել ու չեմ լինի»,- վստահեցրել է նա  ՀՀՇ-ին հաջողություններ մաղթել:

Լեւոն Տեր-Պետրոսյանը մտահոգությունը հայտնել, որ  ոմանք ուզում են երկիրը բաժանել արեւմտամետների եւ ռուսամետների: «Մենք ո’չ արեւմտամետ պետք է լինենք, ո’չ ռուսամետ: Միակողմանի դիրքորոշումը ոչ մի լավ բանի չի բերի. ստեղծում է մի քանի բարեկամներ, բայց բերում բազմաթիվ թշնամիներ: Չպետք է լինենք հակառուս կամ հակաամերիկյան»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

Ելույթի ավարտին նա նշել է. «Իհարկե, դուք հիմա ինձանից ուրիշ բան եք սպասում է եւ երեւի մտածում եք, որ կանգնել` դասախոսություն է կարդում, բայց պետք է հիասթափեցնեմ, այսօր չեմ ասելու»,-ասել է նա և  կատակով ավելացրելել,-դիմել եմ բոլոր գերտերություններին եւ մինչեւ նրանցից հավանություն չստանամ՝ չեմ կարող ասել՝ առաջադրվո՞ւմ եմ, թե՞ ոչ: Մի երկու օր էլ սպասեք: Ինձ խոստացել են բոլոր գերտերությունները, երկու օրից կասեն, գլուխ են հիմա ջարդում: Երկու օրից պատասխանը կստանաք»:

Դիտվել է 667 անգամ:
Print Friendly

Leave a Reply