Շունը մեռնող տիրոջ համար շտապօգնություն է կանչել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 22, 2012 11:51
Դիաբետով տառապող տիրոջը տեսնելով հատակին ընկած` լաբրադոր ցեղատեսակի շունն իսկույն տանը տեղադրված վթարային կոճակն է սեղմել:
Կանչով տեղ է հասել շտապօգնությունը:
47-ամյա տղամարդու (որը նաև նյարդերի ախտահարմամբ է տառապում) արյան մեջ շաքարի մակարդակն իջել էր վտանգավոր մակարդակի, ու նա անգիտակից ընկել էր հատակին:
Բարեբախտաբար, նրա օգնական շունը` լաբրադոր ցեղի էգ Միլլին, գլխի է ընկել ու իսկույն սեղմել տանը տեղադրված շտապօգնության բրիգադի ուղիղ կապը` վթարային կոճակը: Տեղ հասած բժիշկները Պոլին տեղափոխել են հիվանդանոց:
Տղամարդն ասում է, որ ինքն է սովորեցրել Միլլիին սեղմել կոճակն իր ազդանշանով: Ու Միլլին դա արել է մի քանի անգամ: Լավ է, որ այս անգամ էլ շունը կատարել է դա ճիշտ ժամանակին:






Facebook
Tweet This
Email This Post
