Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 22, 2012 11:43
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է,մ որ դեկտեմբերի 22-ին` ժամը 10.30-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Արթիկում Աշտարակում, Վայքում, Մեղրիում տեղում է ձյուն:
Մարալիկի հատվածում թանձր մառախուղ է. տեսանելիությունը 10մ է։
Թույլ մառախուղի պատճառով տեսանելիությունը վատացել է Ապարանի հատվածում:
Սելիմի լեռնանցքում թույլ ձյուն է, տեսանելությունը նորմալ է, մառախուղ չկա։
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Դիտվել է 718 անգամ:





Facebook
Tweet This