24-ամյա քաշաթաղցին դժբախտ պատահարից մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2012 10:28

Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող Քաշաթաղի շրջանի գյուղերից մեկում`  Մրգավանի տարածքում, դեկտեմբերի 21-ին, ժամը 21.40-ի սահմաններում դժբախտ դեպք է տեղի ունեցել:

Ankakh.am-ի տեղեկություններով` «Բելառուս» մակնիշի տրակտորը կամրջից ցած է ընկել և շրջվել է, որի հետևանքով 1987 թ. ծնված Լևոն Ղռատյանը ստացած վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի  հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԼՂՀ ոստիկանության քննչական վարչություն:
Դիտվել է 706 անգամ:
Print Friendly

Leave a Reply