Պետրոս Ղազարյանն այլևս չի ղեկավարի «Էպիկենտրոնը», նրան կփոխարինի Իվետա Տոնոյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 22, 2012 10:12

Պետրոս Ղազարյանը կշարունակի մնալ Կենտրոնում, վարել իր հեղինակային հաղորդաշարարը, նա ունի նաև նոր նախագծեր, սակայն հեռուստաընկերության “Էպիկենտրոն” լրատվական բաժինը նրա փոխարեն այսուհետ կղեկավարի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Վերջինս հաստատել է այս տեղեկությունը, նաև հայտնել, որ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Արայիկ Կեսոյանին էլ կփոխարինի հեռուստաընկերության գովազդային բաժնի պատասխանատու Գոռ Մարտիրոսյանը:

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply