Մարգարեթ Թեթչերին վիրահատել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2012 4:02

“Երկաթյա լեդին” վերականգնում է առողջությունը բրիտանական  հիվանդանոցներից մեկում` վիրաբուժական շտապ միջամտությունից հետո: Բարոնուհի Թեթչերին հիվանդանոց էին տեղափոխել չորեքշաբթի, դեկտեմբերի 19-ին, սուր ցավերի պատճառով:

Հետազոտությամբ ոչ մեծ նորագոյացություն էր հայտնաբերվել միզապարկում:

“Վիրահատությունը նվազգույնն է եղել: Այն հաջող է ավարտվել”,-հայտնել է Թեթչերի նախկին խորհրդական լորդ Թիմ Բելլը:

Նախկին վարչապետի մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում` լրիվ վերականգնվելու համար:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply