Մրգային կողոպուտ. Բրիտանիայում ապակու տակ աճեցված անանասը 10.000 եվրո արժե, ինչպես հին ժամանակներում, երբ այն հնարավոր էր միայն վարձակալել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2012 0:45

Բրիտանիայում ձիու գոմաղբի մեջ աճեցված անանասը համարվում է աշխարհի ամենաթանկ միրգը՝ մեկ հատը 10.000 եվրո:
Միրգը աճեցվել է ավանդական Վիկտորիանական այգեպանության թանկարժեք մեթոդներով Քորնուոլլում:
Այս այգիներում անանաս աճեցնում են 19-րդ դարից ի վեր, երբ դրանք գտնվում էին Վիկտորիանական ընտանիքի վարձակալության ներքո: Այդտեղ աճեցված անանասները օգտագործվում էին ընտանիքի ճաշասեղանը զարդարելու համար:
Իր հազվագյուտության, աճեցման եղանակների և հազվագյուտ տեղանքի պատճառով է, որ անանասի գինը այդքան բարձր է:
Անանսները աճեցվել են 30 տոննա գոմաղբի մեջ և կանոնավոր կերպով ջրվել են ձիու մեզով:
Այս յուրօրինակ այգիները իրենց ծաղկման գագաթնակետին հասան 19-րդ դարում: Սակայն դարերի անտեսումից և կործանիչ փոթորկից հետո, դրանք վերականգնվեցին 1990-ականներին:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply