Պարզվել է, որ ԱՄՆ-ի Օլիմպիական սպորտսմենուհին մարմնավաճառ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 21, 2012 23:51Երեք անգամ ամերիկյան վազքի հավաքականի մեջ ընդգրկված սպորտսմենուհի Սյուզի Հեմիլտոնը պատմել է իր ոչ անբիծ անցյալի մասին: 44-ամյա կինը խոստովանել է, որ մեկ տարի առաջ բարձրակարգ ուղեկցող ծառայություններ է մատուցել Լաս-Վեգասի, Լոս-Անջելոսի, Չիկագոյի և Հյուստոնի ունևոր բնակիչներին, հաղորդում է NY Times-ը:
Սպորտային աստղը ասել է, որ ինքը ամաչում է, թե ինչով է զբաղվել այդ ամբողջ ժամանակ: Սակայն նա խոստովանել է որ իր ցանկությամբ է կատարել այդ աշխատանքը և դրանից հաճույք է ստացել: Ամուսնացած լինելով, նա չէր կարող ամուսնուն չասել իր “բիզնեսի” մասին: Նախկին սպորտսմենուհու սիրեցյալը չի խրախուսել, որ Սյուզին իրեն վաճառում է և մեղմորեն խնդրել է նրան փոխել իր գործունեությունը:
Իր ծառայությունների համար կինը վերցրել է ժամում 600 դոլար: Սյուզի Հեմիլտոնը նշում է, որ մարմնավաճառությամբ զբաղվել է ոչ փողի համար. Նա ամուսնու հետ բավականին հաջողակ բիզնես ունի: Օլիմպիական խաղերի մասնակիցը պատմել է, որ ինքը ձանձրանում էր և փորձել է իրեն դրսևորել նոր գործունեության մեջ: Ամերիկուհին պատրաստվում էր նոր հետքրքրքրությանը երկար չտրվել, բայց շուտով այդ ծառայությունը նրան գրավեց և նա այդ գործով մեկ տարի զբաղվեց:
Սյուզի Հեմիլտոնը մասնակցել է Բարսելոնայի Օլիմպիական խաղերին (1992 թ.), Ատլանտայում(1996 թ.) և Սիդնեյում (2000 թ.): Նա վազել է 1 500 մետր հեռավորության վրա: Նրա կարիերայում որոշիչը եղել են 12 տարի առաջ Սիդնեյի խաղերը: Հասկանալով որ չի հաղթելու նա ընկել է վազքուղու վրա: Հեմիլտոնը ասում է, որ 2005 թ. աղջկա ծնունդից հետո իր մոտ ընկճախտ է առաջացել և նախին վազողը ամեն ինչի ընդունակ էր այն հաղթահարելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
