Սիքստինյան Կապելայի տուրիստները ստիպված կլինեն անցնել վակումային մաքրող սարքով գլուխգործոցը փոշուց և մազերից պաշտպանելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 23:39

Սիքստինյան Կապելայի այցելուները ստիպված կլինեն անցնել նորագույն սարքավորումներով զինված վակումային փոշեմաքրիչով՝ նախքան այդ հրաշալի արվեստի գործը տեսնելը:

Այս քաղաքականության նպատակն է պաշտպանել Վերածննդի շրջանի 500-ամյա գլուխգործոցը փոշուց, մազերից, թելերից և նույնիսկ քրտինքից, որոնք ամեն տարի 4 միլիոն այցելուների հետ մտնում են տաճար:

Վատիկանի թանգարանի աշխատակիցները երկար ժամանակ մտահոգված էին, որ առաստաղը և պատերը զարդարող որմնանկարները վտանգված են արտաքին գործոնների ազդեցությունից: Նրանք կարծում էին, որ վակումային մաքրող սարքը կերաշխավորի, որ բոլոր այցելուները փոշեզերծված են:

Վատիկանի թանգարանի տնօրեն Անտոնիո Պաոլուչին նշեց, որ նոր համակարգը կերաշխավորի, որ այցելուները մաքրված են ոչ միայն ամեն տեսակի փոշուց և մազերից, այլև այն կհեռացնի նրանց վրայի ավելորդ խոնավությունը, ինչպիսին քրտինքն է:

Նա ավելացրել է, որ այս բոլոր արտաքին գործոնները արվեստի գործերի ամենամեծ թշնամիներն են:

Այդ բոլոր գործոնների ազդեցությունը երևած երկու տարի առաջ, երբ մեկ ամիս տևած գիշերային մաքրման աշխատանքներից հետո Սիքստինյան Կապելայից մի քանի կիլոգրամ փոշի, մազեր և թելեր հավաքվեցին:

Պր. Պաոլուչին հույս հայտնեց, որ հաջորդ տարի նոր համակարգը արդեն կտեղադրվի՝ ավելացնելով, որ ֆինանասական մասը արդեն ապահովված է:

Սիքստինյան Կապելան ամբողջ աշխարհում հայտնի է իր որմնանկարներով՝ նկարված այնպիսի վարպետների կողմից, ինչպիսիք են Միքելանջելոն, Ռաֆաելը, Բերնինին և Սանդրո Բոտիչելլին:

Այդ որմնանկարներում պատկերված են Աստվածաշնչյան տեսարաններ, սակայն դրանցից ամենահայտնին Միքելանջելոյի «Վերջին դատաստանն» է, որը զարդարում է Վատիկանի կաթոլիկ պալատի առաստաղը:

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply