«Միկան» հաղթեց խոշոր հաշվով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 24, 2010 21:07

Այսօր անցկացված ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի երկու հանդիպումներում անակնկալներ չգրանցվեցին: Գյումրիում կայացած «Շիրակ» – «Բանանց»խաղում արձանագրվեց 0:1 հաշիվը: Հաղթական գնդակը 61-րդ րոպեին խփեց «Բանանցի» սերբ լեգեոնական Դարկո Լովրիչը: «Միկան» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Կիլիկիայի»դարպասը` 3:0: Խաղը կայացավ Երևանի «Միկա» մարզադաշտում: 21-րդ րոպեին 11 մ-ոց տուգանային հարվածով հաշիվը բացեց իսպանացի Ուլիսես Մոնտենեգրոն: 37-րդ րոպեին  երկրորդ գնդակը խփեց բրազիլացի Էդիլսոն Ժունիորը: Իսկ հանդիպման վերջակետը դրեց Վիգեն Համբարձումյանը: Նա մրցակցի դարպասը գրավեց 88-րդ րոպեին: Պատասխան խաղերը կանցկացվեն ապրիլի 7-ին: Նախօրյակին կայացած գավաթային հանդիպումներն այսպիսի ելքեր էին ունեցել. «Փյունիկ» -«Իմպուլս»` 1:0,  «Գանձասար» – «Ուլիս»`1:1:

Դիտվել է 1766 անգամ:
Print Friendly

Leave a Reply