Վրաստանը վերատեղադրում է Ստալինի արձանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 20:45

Վրաստանի Ալվարի գյուղում նորից տեղադրվել է Իոսիֆ Ստալինի արձանը : Սա մի քայլ էր ուղղված Միխաիլ Սաակաշվիլիի իշխանությանը, որի որոշմամբ արձանը հանվել էր գյուղից:
Թեպետ Իվանաշվիլին ծագումով վրացի դիկտատորի երկրպագուն չէ, այս որոշումը նա ընդունել է տեղական իշխանության ցանկությամբ:
՛՛Մենք չպետք է մոռանանք մեր անցյալը: Չպետք է մոռանանք Ստալինին՛՛,- Վրաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գրիգոլ Օնչանին ասել է արձանի բացմանը մասնակից տասնյակ հավաքվածներին:
Հիշեցնենք, որ 2011թ. ընդունվել էր օրենք, համաձայն որի արգելվում էր խորհրդային խորհրդանիշների հրապարակային ցուցադրումը և չէր թույլատրվում նախկին կոմունիստական կուսակցության և ԿԳԲ -ի անվտանգության ծառայության պաշտոնյաներին ստանձնել պետական պաշտոն:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply