Այսուհետ Նյու Դելիի ոստիկանությունը ավտոբուսներում կպաշտպանի կանանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 20:14

Հնդկաստանի պաշտոնյաները հայտարարել են կանանց պաշտպանությանն ուղղված լայնածավալ քարոզարշավ սկսելու մասին: Որոշումը հետևանք էր անցած շաբաթ մի խումբ տղամարդկանց կողմից 23-ամյա ուսանողուհուն ավտոբուսում բռնաբարելու և դաժանորեն ծեծելու իրադարձությանը:
Ոստիկանությունը ձերբակալել է վեց հանցագործներից հինգին: Վեցերորդը դեռևս փնտրվում է: Նրանք մեղադրվում են մահափորձ կատարելու, առևանգման ու բռնաբարության մեջ:
Ընդդիմադիր օրենսդիրները բողոքի ցույց են անցկացրել չորեքշաբթի և կոչ են արել մահապատժի ենթարկել բռնաբարությունը իրականացնողներին:
Զայրացած ուսանողները փակել էին քաղաքի ճանապարհները և պահանջում էին օրենքի խստությամբ պատժել հանցագործներին:
Ներքին գործերի նախարարը ասել է, որ կառավարությունը ցանկանում է ցմահ դատապարտել հանցագործներին:
՛՛Այս իրադարձությունը մեզ բոլորիս ցնցել է՛՛,-ասում է նա,-՛՛Այլևս ոչ մի հանդուրժողականություն կանանց դեմ հանցագործությունների նկատմամբ՛՛:
Նախարարը զգուշացրել է, որ այսուհետ Նյու Դելիի ավտոբուսների վարորդները ստիպված կլինեն իրենց նույնացման փաստաթղթերը տեղադրել աչքի ընկնող վայրում, պատուհանները կդառնան անգույն և թափանցիկ, և քաղաքացիական հագուստով ոստիկանները կհսկեն ավտոբուսները:

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply