ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Արմենպրես գործակալության հարցին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 21, 2012 20:00

Հարց. Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է փոխվեն նրանց կողմնակալության պատճառով։  Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

 

 

Պատասխան. Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի  քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի ձախողմանը և համանախագահների ձևաչափից ձերբազատվելուն։

Թուրքիան քննադատում է անգամ Իռլանդիային՝ պատճառաբանելով աշխարհագրորեն հեռու գտնվելը։

Անկողմնակալությունը ուղիղ համամետական չէ աշխարհրագրական հեռավորությանը, ինչի փայլուն ապացույցն է հենց Թուրքիայի օրինակը։

Թուրքիան առիթը չի բաց թողնում նորից և նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ իր որևիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում։

 

 

 

 

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply