Հայաստանը դարձավ Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի անդամ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 21, 2012 19:56

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան ընդհանուր
համաձայնությամբ (կոնսենսուսով) որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ
նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամության մասին:
Մինչ Գլխավոր ասամբլեայի որոշումը, այս հարցի ՄԱԿ-ի համապատասխան
մարմիններում քննարկումների ընթացքում, Ադրբեջանը ամիսներ շարունակ
ջանքեր էր գործադրում խոչընդոտելու Հայաստանի անդամակցությունը:
Այնուամենայնիվ, հայկական կողմի տարբեր ուղղություններով կատարված
դիվանագիտական աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 18-ին ԳԱ-ն որոշում
ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեին
Հայաստանի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին։
Այսպիսով, սա Բաքվին ուղղված միջազգային հանրության ևս մեկ ուղերձ էր առ այն, որ Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի ղեկավարության ծրագրերն ի
սկզբանե դատապարտված են ձախողման։

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply