Ադրբեջանում տիրող իրավիճակը քննարկվել է Անգլիայի պարլամենտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 19:42

Երեկ Բրիտանիայի պարլամենտում լսումներ են տեղի ունեցել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Այն կազմակերպել է պարլամենտի անդամ, վերջերս Բաքվում կազմակերպված Ինտերնետի ղեկավարման ֆորումի մասնակից Հելեն Գուդմանը:
Համաձայն “Ազադլըք” թերթի` “BBC ադրբեջանը” տեղեկացնում է, որ Գուդմանը Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքում հսկայական պլակատների վրա դրոշմված Ի. Ալիևի պատկերը անվանել է “կոկորդիլոսի ժպիտ”:
Հելեն Գուդմանը, խոսելով Ադրբեջանում լրագրողների սպանության, կտտանքների և դատաքննությունների մասին, որպես օրինակ բերել է Ռաֆիգ Թաղըի, Իդրաք Աբբասովի և Մեհման Հուսեյնովի ներկայիս վիճակը:
Պարլամենտի անդամը խնդրել է, որ Բրիտանիայի վարչապետը այս հարցերը բարձրացնի Ադրբեջանի ղեկավարության առջև:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply