“Տանը մենակ” ֆիլմի գլխավոր դերակատարը փորձել է ինքնասպանություն գործել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 17:53

“Տանը մենակ” ֆիլմի   հայտնի դերասան Մակալեյ Կալկինը, որը 1990-ականներին նկարահանվել է “Տանը մենակ”, “Հարուստ Ռիչի” ֆիլմերում, որոշել էր կյանքի հետ մաքրել հաշիվները դեղերի լուրջ չափաբաժին ընդունելով: Վաղուց է, ինչ 32-ամյա դերասանի կարիերայում լավ ժամանակներ չեն: Բացի այդ, նա ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ իր նախկին ընկերուհուն:

Վաղուց է, ինչ երկնագույն աչքերով հմայիչ այդ երեխային  այլևս չեն հրավիրում նկարահանվելու: Փառքը նրա հետ չար խաղ խաղաց. արդեն 8 տարի նա թմրանյութեր է օգտագործում:

Նրա համար հերթական հարված էր բաժանումը սիրելի  ընկերուհուց` Միլա Կունիսից, որը նրանից հեռացավ 2 տարի առաջ, ասելով, որ ցանկություն չունի թմրամոլի հետ հարաբերություններ ունենալու: Իսկ օրերս նա մահացու չափաբաժին ընդունեց, սակայն այդ պահին, բարեբախտաբար մենակ չէր: Ընկերներն օգնեցին նրան վերադառնալ կյանք: Հիմա Կալկինը հիվանդանոցում է, ու երկար ժամանակ կպահանջվի բուժվելու համար:

Դիտվել է 1650 անգամ:
Print Friendly

Leave a Reply