ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի դեմ դիմումը քննության է ենթարկվելու

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 21, 2012 17:05

Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկվում էր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի` Panorama.am-ի տեսանյութում արձանագրված «ինքնախոստովանության» հարցը: Հիշեցնենք, որ տեսանյութում պատգամավորը լրագրողի հետ զրույցում հերքում է, որ ինքը սեփական տարածքեր ունի, իսկ հետո հաճախորդի հետ ձայնագրությունից պարզ է դառնում, որ Մաշտոցի, Կորյունի փողոցներում վարձակալությամբ է տալիս իր տարածքները եւ ինքն էլ հանդես է գալիս որպես գործակալ, ինչը Սահմանադրության 65-րդ հոդվածի խախտում է:

Այդ մասին էթիկայի հանձնաժողովին դիմում էր ներկայացրել «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Դռնփակ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը որոշել է սկսել դիմումի քննությունը: Մենք խնդրեցինք բացել քվեարկության արդյունքները, գոնե հարաբերակցությունը, թե ովքեր են կողմ եղել, որ այդ դիմումը քննության ենթարկվի, ովքեր են դեմ եղել: Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամներն են Արծվիկ Մինասյանը, Զարուհի Փոստանջյանը, Հովհաննես Մարգարյանը, Դավիթ Հարությունյանը, Վահան Բաբայանը: Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ մնաց քվեարկության արդյունքները հրապարակել:

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ այս նիստը այդ կազմով հանձնաժողովի վերջին նիստը կլինի: Ինչպես տեղեկացրել ենք, էթիկայի հանձնաժողովի կազմավորումը փոխվել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply