Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 21, 2012 16:55

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ Էդուարդ Հակոբյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն, իսկ վերջինիս փոխարեն Վայոց ձորի դատախազ է նշանակվել Հովիկ Սուքիասյանը` ազատվելով Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Համլետ Զաքոյանը` ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից: Իսկ Արագածոտնի մարզի դատախազ է նշանակվել Հակոբ Մարտիրոսյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել նաեւ մի քանի այլ փոխատեղումներ:
Մասնավորապես` Թեւոս Միրզաբեկյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ` ազատվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ վերջինիս փոխարեն Շիրակի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Հովհաննես Թադեւոսյանը` ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply