ՄԱԿ-ը կոչ է անում արգելել կանանց սեռական օրգանների խեղման «զարհուրելի երևույթը »

Օրվա լուր | | December 21, 2012 16:48

1970թ., երբ Վարիս Դիրին ընդամենը 5 տարեկան աղջնակ էր, նրա մայրը տարավ իրեն ժայռի մոտ, տվեց հին ծառի արմատի մի մասը, և ասաց,- ՛՛Բերանդ պահիր սա՛՛: Այնուհետև մայրը շշնջաց ականջին,-՛՛Լավ աղջիկ եղի՛ր: Քաջ եղի՛ր և արագ կավարտվի՛՛: Ապա իրենց հետ եկող ծեր կինը վերցրեց կոտրված ածելին և կտրեց աղջկա սեռական օրգանից մի քանի հատված:
Ահա այսպիսի գրաֆիկական նկարագրությամբ է Դիրին արտահայտում իր հիշողությունը 1997թ հրատարակված իր ՛՛Անապատի ծաղիկ՛՛ գրքում: Գիրքը դառնում է բեսթսելեր, իսկ հեղինակը՝ կանանց սեռական օրգաններ խեղման դեմ համաշխարհային պայքարի առաջատար ակտիվիստներից: Ամեն տարի միլիոնավեր աղջիկներ ենթարկվում են այս տանջանքներին:
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունում կանանց սեռական օրգաններ խեղման արգելման մասին:
Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի 193 անդամ պետություններին դատապարտել երևույթը և սկսել դրան ուղղված կրթական քարոզարշավներ: Այն կոչ է անում բոլոր երկրներին իրենց օրենսդրությամբ ամրագրել կանանց սեռական օրգաններ խեղման արգելումը և պաշտպանել աղջիկներին ՛՛բռնության այսպիսի ձևից՛՛: Չնայած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումները պարտադիր չեն, նրանք ունեն բարոյական և քաղաքական կշիռ:
Սեռական օրգաններ խեղման գործընթացը հաճախ շատ ցավոտ է և վտանգավոր: Այն կարող է հանգեցնել մահացու շատ վարակների:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply