Քրեակատարողական հիմնարկներում առգրավվել է 105 բջջային հեռախոս

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 24, 2010 17:22

ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական հիմնարկներում մարտի 14-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների և այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 39 լիտր ոգելից խմիչք, որից 29 լիտրն ինքնաշեն, 105 հատ բջջային հեռախոս, 75 կտրող-ծակող առարկաներ: Գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 2 դեպք:

Քաղաքացիական բժշկական հաստատություն է տեղափոխվել 2 դատապարտված կամ կալանավորված անձ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 3 դատապարտված կամ կալանավորված անձ:

Դիտվել է 1941 անգամ:
Print Friendly

Leave a Reply