Գյուլը ներկա չի եղել «Գյոքթուրք-2»-ի միջոցառմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 16:27

Հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ներկա չի գտնվել թուրքական «Գյոքթուրք-2» արբանյակի տիեզերք արձակմանը նվիրված արարողությանը:
Անկարայում երեկ անդրկուլիսյան պայմաններում փորձել են պատասխան գտնել այն հարցին, թե ինչու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ներկա չի գտնվել թուրքական «Գյոքթուրք-2» արբանյակի տիեզերք արձակմանը նվիրված արարողությանը: Վարչապետ Էրդողանը, Մեջլիսի ղեկավար Ջեմիլ Չիչեքը, Գլխավոր շտաբի ղեկավար Նեջդեթ Օզելը մասնակցել են այդ միջոցառմանը, իսկ նախագահը` ոչ: Ինչպես նշում է թուրքական “Այդընլըք” թերթը, միջոցառմանը ներկա գտնվելու համար Գյուլին հրավեր չեն ուղարկել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին` թուրքական ժամանակով 18:12-ին, Թուրքիայի կողմից զինվորական և հետախուզական ոլորտներում կիրառվելիք “Göktürk- 2 ” արբանյակը Չինաստանում գտնվող տիեզերական կայանից թռիչք է կատարել:

Դիտվել է 689 անգամ:
Print Friendly

Leave a Reply