Ադրբեջանը սկսել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի գույքագրությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 16:24

Ադրբեջանի նախարարների կաբինետը հրաման է արձակել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շարժական և անշարժ գույքի ցուցակագրման ուղղությամբ համատեղ հանձնաժողովի ադրբեջանական կազմի ստեղծման վերաբերյալ: “Haqqin” թերթը, հղում կատարելով “Թուրան” գործակալությանը, տեղեկացնում է, որ այս հրամանը ստորագրվել է նոյեմբերի 15-ին, այսինքն` Ռուսաստանի կողմից ռադիոտեղորոշիչ կայանի գործունեության դադարեցման մասին պաշտոնական հայատարարությունից մոտ երեք շաբաթ առաջ:
Հանձնաժողովը պարտավորվում է մեկ ամսվա ընթացքում իրականացնել գույքագրություն: Ադրբեջանի ԱԳՆ-ին հանձնարարված է ռուսական կողմին պաշտոնապես տեղեկացնել հանձնաժողովի կազմի մասին: Ադրբեջանական կողմից հանձնաժողովի ղեկավար նշանակվել է Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի և Հակաօդային պաշտպանության հրամանատար ու Պաշտպանության նախարարության փոխնախարար Ալթայ Մեհթիևը:

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply