Լույս է տեսել Րաֆֆի Հովհաննիսյանի որդու` Կարին Հովհաննիսյանի հեղինակած «Հիշողությունների ստվերում» գիրքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 16:17

 Թուրքիայում «Belge» հրատարակչության կողմից լույս է ընծայվել Կարին Կ. Հովհաննիսյանի հեղինակած «Հիշողությունների ստվերում» գիրքը, որը պատմում է իրենց հայրենիքի կործանումից հետո ողջ մնացած և աշխարհի չորս կողմերում համայնքներ ստեղծած հայերի սերունդներից հանդիսացող Գասպար Հովահաննիսյանի ընտանիքի մասին: Այս մասին է գրում «Kitap Radikal»-ը:

Գասպարը, հետևելով ամերիկյան երազանքին, Կալիֆորնիայի Սան Խուակին հովտում սկսեց մի փոքրիկ դաշտի վարուցանքով զբաղվել, ապա ներդրում կատարել անշարժ գույքի մեջ: Սակայն Հայաստանի հետ կապված հիշողությունները շարունակ նրան համակում էին հզոր կրակի նման, նրա ներսում սիրո ժառանգություն կար, վիշտ և իր ժողովրդի վերածնունդի հույս:

Գասպարի որդին`Ռիչարդը, ընտանեկան ագարակից հեռանալով, պատրաստ էր պաշտպանել կորած ժողովուրդի պատմությունը ժամանակաշրջանի մերժողական ուժերից: Նա դարձավ ԱՄՆ-ում Հայկական ուսումնասիրությունների հարթակի բացման առաջնորդը և ցեղասպանության հարցում աշխարհում ճանաչված մասնագետ: Ռիչարդի որդին էլ`Րաֆֆին, համակվեց անցյալի կախարդանքով և նրանից ոգեշնչում ստացավ: 1989 թվականին նա թողեց Լոս-Անջելեսի իրավաբանական ընկերությունը և եկավ Սովետական Հայսատան:

Ահա Րաֆֆի որդին էլ`Կարին Հովհաննիսյանը մասամբ հիշողություններ ներկայացնող և մասամբ էլ հայ ժողովրդի պատմությունը հանսիացող այս հուզիչ գրքում պատմում է իր ընտանիքի պատմությունը: Սա մարդկանց կյանքերի վրա պատմության գցած երկար ստվերները լուսավորող մի ողբերգություն է, հիշողության և մաքրման պատմություն:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply