Մի շարք ճանապարհահատվածներում թանձր մառախուղ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 21, 2012 16:13

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 21-ին` ժամը 16.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Սեւանում, Աշոցքում, Ախուրյանում ձյուն է տեղում:
Շենավան – Ապարան – Արագած, Արթիկ –Ալագյազ ճանապարհահատվածներում, Թալինում և Կապանում թանձր մառախուղի պատճառով տեսանելիության վատթարացում է գրանցվել։
Վարորդներին խորհուրդ է տրվում մեկնել Վանաձոր միայն Երևան- Սեւան- Դիլիջան մայրուղով։
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply