Մեծ ափսեի մասին հիշողությունը հագեցնող է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 15:53

Ուտելիքի մեծ չափաբաժնի մասին հիշողությունն օգնում է մարդուն նվազ քաղց զգալու: Այսպես են  կարծում  Մեծ Բրիտանիայի Բրիսթոլի համալսարանի մասնագետները:

Նրանք փորձի են հրավիրել կամավորների, որոնց պատահական կարգով առաջարկել են ապուրով լցված  մեծ կամ փոքր ափսեներ: Մինչ կամավորներն ուտում էին, աննկատ պոմպը նրանց ափսեի մեջ լրացուցիչ չափաբաժին էր ավելացնում , որպեսզի փոքր ու մեծ ափսեների պարունակությունը  նույն քանակով լիներ:

Ուտելուց հետո կամավորները պատմել են իրենց կշտանալու մակարդակի մասին: Արդյունքում պարզվել է, որ 2-3 ժամից, նրանք, ովքեր օգտվել էին մեծ ափսեներից,  համարել են որ կշտացել են, մինչդեռ փոքր ափսեից օգտվողները քաղցած են եղել:

Ուսումնասիրությունների վերջում մասնագետները հայտարարել են, որ հիշողությունն իր ներդրումն ունի ուտելուց հետո հագենալու գործում: Դրա համար էլ մեկ ափսե աղցանը ավելի հագեցնող կարող է լինել, քան փոքր ափսեով յուղոտ ապուրը:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply