«Չծխել». Մադոննան սպառնում է դադարեցնել համերգը, եթե երկրպագուները որոշեն ծխել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 16:02

54- ամյա երգչուհին զարմացրել է Չիլիի իր երկրպագուններին՝ զգուշացնելով, որ եթե նրանք որոշեն ծխել,  ինքը կդադարեցնի համերգը:

Մադոննան, դիմելով Estadio Nacional Julio Martínez Prádanos-ում անձրևի տակ համբերատար համերգի սկսվելուն սպասող մարդկանց, ասել է. «Չծխել, այլապես կդադարեցնեմ շոուն»:

Հանդիսատեսը դժգոհել է, սակայն նա նշել է, որ եթե իրենք չեն մտածում իր մասին, ապա ինքն էլ չի մտածի նրանց մասին:

Այնուհետև երգչուհին նկատել է, որ ներկաներից մեկը իր խոսքերից հետո նայում է իրեն և շարունակում ծխել, որից հետո Մադոննան պարզապես բղավել է նրա վրա:

Սակայն, բարեբախտաբար, ամերիկացի երգչուհին որոշել է շարունակել համերգը և հանդիսատեսի համար կատարել է իր լավագույն հիթերը:

Մադոննան իր MDNA համերգային շրջագայությունը կավարտի շաբաթ օրը Արգենտինայում, որից հետո  Սուրբ ծնունդը կնշի իր երեխաների հետ:

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply