Հոլիվուդյան աստղերի զարմանալի սովորությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 15:51

Թուրքական «Hürriyet»-ը հրապարակել է հոլիվուդյան աստղերի բնավորության մասին հետաքրքիր մանրամասներ, որոնք շատ հաճախ զարմանալի են:

Օրինակ Ջեսիքա Սիմսոնը խոստովանել է, որ չի սիրում խոզանակով մաքրել իր ատամները:

Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը`Մեգան Ֆոքսը, նշել է, որ հաճախ զուգարանից դուրս գալիս մոռանում է քաշել ջուրը: Նա նաև խոստովանել է, որ տանը մաքրություն չի անում և հանած շորերն էլ սովորաբար չի դասավորում`թողնելով նույն տեղում:

Իսկ ահա «Մթնշաղ» ֆիլմի աստղ Ռոբերտ Պատինսոնը խնդիր ունի հիգիենայի հետ: Նա կարծում է, որ մազերը լվանալը այնքան էլ անհրաժեշտ բան չէ:

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Բրեդ Փիթը անթերի տեսք ունեցող աստղերից մեկն է: Սակայն, ի զարմանս բոլորի, նա դեզադորանտ չի օգտագործում: Նրա հետ այս հարցում համակարծիք են նաև Բրեդլի Քուպերն ու Ջոն Ռիվերը: Վերջինս լավ բույրի համար իր վրա երեք բաժին ջրից և մեկ բաժին օղուց պատրաստված լուծույթ է լցնում:

Ահա այսպիսի տարօրինակ սովորություններ ունեն հոլիվուդյան աստղերը, էկրանից այն կողմ, առօրյա կյանքում:

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply