“Աշխարհի վերջը”` աշխարհում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 15:39

“Մարդկության վերջին օրը” դեռևս շարունակվում է  ապոկալիպսիսի հետ բազում հանդիպումներով:

Հավատալով մայաների կանխագուշակմանը` մարդիկ սնունդ են պահեստավորել, հավաքվել համայնքներով ու պատսպարվել ժայռերում:

Ֆրանսիական Պիրենեյի ստորոտի Բյուգարաշ գյուղակում, օրինակ, սպասում էին այլմոլորակայիններին: Լեգենդի համաձայն, մարդկությանը փրկելու են այլմոլորակայինները, որոնց նավը պետք է հայտնվի մոտակա լեռան վրա: Իսկ մի լրագրողի թունոտ դիտողությամբ,”եթե լեգենդը ճիշտ լինի, ու միայն այդ գյուղակը աշխարհի վերջին դիմանա, ապա Երկրի բնակչությունը կազմված կլինի 150 ոստիկանից , ողջ աշխարհից հավաքված   250 նյարդայնացած լրագրողից և   շվարած  198 տեղաբնակից”:

Արգենտինայում զանգվածային անկարգություններ են: Սան Կառլոս դե Բարիլոչե քաղաքը դիակապտության զոհ է դարձել.մարդիկ խանութները թալանում են, տանում ամեն հնարավոր բան, ինչը դաշնային ոստիկանության հատուկ ստորաբաժանմանը ներգրավելու պատճառ է դարձել:

Չինաստանում աշխարհի վերջի մասին քարոզներն անօրինական  են հայտարարվել: Նման գործունեության համար պսևդոգուշակները կձերբակալվեն: Նրանցից շատերը երկրում արգելված “Ամենազորեղ աստված”  աղանդի հետևորդներ են:

Իսկ իտալական ռեստորաններում առաջարկվում է “Ապոկալիպսիսային պիցցա” ու “Դատաստանային գինի”:

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply