Ջուլիան Ասանժ. Wikileaks-ը կհրապարակի միլիոն նոր փաստաթուղթ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 15:21

Wikileaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հատարարել է, որ “իրեն չեն վախեցնի” ու խոստացել, որ շուրջ մեկ միլիոն նոր փաստաթուղթ է հրապարակելու:

Լոնդոնում գտնվող Էկվադորի  դեսպանատան պատշգամբից նա պատմել է, որ 2013-ին հրապարակելիք այդ փաստաթղթերը վերաբերում են աշխարհի  բոլոր երկրներին:

6 ամիս է, ինչ Ասանժը ապաստարան է ստացել Էկվադորում, փորձելով խույս տալ Շվեդիա վերադարձվելուց, որտեղ նրան մեղադրում են սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ, որոնք , ի դեպ, նա մերժում է:

Ասանժը վախենում է, որ Շվեդիայից իրեն ԱՄՆ կտեղափոխեն, որտեղ նրան գաղտնի նյութերի հրապարակման համար բանտարկություն է սպառնում: Վերջերս Ասանժն իր ելույթում նշեց, որ Պենտագոնը Wikileaks –ի գոյությունը “շարունակական հանցագործություն” է որակել:

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply