Սիրիայում ֆոտոօպերատոր է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 15:49

 Սիրիացի ֆոտոօպերատոր Աբդուսալամ Լեյլան սպանվել է, երբ նկարահանում էր ընդդիմադիր և կառավարական ուժերի միջև ընթացող պայքարը Սիրիայի ազատության բանակ Հալեպից 20 կմ հեռավորության վրա գտնվող «Մաշատ» դպրոցը գրոհելու ժամանակ: Լեյլան մարտերի թեժ գծից լուսանկարներ էր ուղարկում համաշխարհային լրատվամիջոցներին: Մահից առաջ նրա արած վերջին լուսանկարները փոխանցվել էր «Anadolu» գործակալությանը, քանի որ նրա ընկերները գտել էին Լեյլայի ֆոտոխցիկը:

Սիրիական ճգնաժամի սկզբից մինչև այսօր այդ երկրում ավելի քան 20 տեղացի և արտասահմանցի լրագրող է զոհվել: Օրեցօր Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումը ավելի վտանգավոր է դառնում:

 

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply