Հիմա էլ Ադրբեջանը գնում է Փարիզը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 16:13

Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ֆոնդը (ԱՀՊՆՖ) համաձայնության է եկել ձեռք բերել Փարիզի կենտրոնում`Վենդոմ հրապարակում, գրասենյակային և առևտրային կենտրոնների համալիր: Այն արժե 135 մլն եվրո: Այդ մասին նշում է “Haqqin” թերթը`հղում կատարելով ԱՀՊՆՖ-ի պաշտոնական հայտարարությանը:

Վաճառող կողմը հանդիսանում է “AXA Real Estate Investment Managers” ընկերությունը: Որպես ԱՀՊՆՖ-ի իրավախորհրդատու և բրոկեր հանդիսանում են “Allen&Overry” և “Cushman Wakefield” ընկերությունները:

Վանդոմ հրապարակը Փարիզի գործարար կենտրոններից մեկն է: Այստեղ գտնվում են խոշոր ընկերությունների և լյուքսային խանութների գրասենյակները: Ձեռք բերված համալիրը բաղկացած է 18-րդ դարում կառուցված շենքից, որն օգտագործվել է որպես գրասենյակային, բնակելի ու առևտրային կենտրոն, և 1950թ. վեր խոյացած օֆիսային կառույցից:

Հիշեցնենք, որ սա արդեն ԱՀՊՆՖ-ի կողմից Եվրոպայում ձեռք վերված երկրորդ անշարժ գույքն է: Վերջերս նավթային ֆոնդը ձեռք է բերել գրասենյակային կենտրոն Լոնդոնում:

Դիտվել է 680 անգամ:
Print Friendly

Leave a Reply