Էվթանազիայի մասին նոր օրենքը ծայրահեղ վտանգավոր է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 14:58

Դիտարկվող օրինագծի համաձայն, նման որոշում  իրենց մահվան հետ կապված կարող են ընդունել ոչ միայն հիվանդ ու տարեց մարդիկ, այլև անչափահաս քաղաքացիները:

Էվթանազիայի  վերաբերյալ նման օրենք ընդունելու  անհրաժեշտության մասին  է խոսում Բելգիայի սոցիալիստական կուսակցությունը, որի տեսակետը պաշտպանում են նաև եվրոպական այդ պետության շատ քաղաքական կուսակցություններ:

Եթե այդ օրենքն ընդունվի, ապա մահվան իրավունք են ստանում Բելգիայի բոլոր քաղաքացիները, որոնք անբուժելի հիվանդ են ու նրանց տառապանքները հնարավոր չէ թեթևացնել:

Բելգիան երկրորդ երկիրն է, որտեղ էվթանազիան օրինականացվել է: Նիդեռլանդները դեռևս 2002-ին են  ճանաչել կյանքից սեփական կամքով հեռանալու իրավունքը:

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply