Աշխարհի վերջը հետաձգվեց. մայաների գուշակությունից մինչև տապանի կառուցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 21, 2012 13:34

Մոտեցավ այս «չարաբաստիկ» դեկտեմբերի 21-ը. Երկրագնդի կործանման թեորաներն ու մարդկային ֆանտազիայի սահմանները, Նոյի նորագույն տապանն ու ողջ կենդանի աշխարհի փրկության մեխանիզմները մարդկային սառը դատողությամբ: Մանրամասն կարդացեք նյութում:

Շուտով…

Իրականում այս մասին մշտապես խոսվել է: Հիշում եմ` 1999թ. Ամանորը, երբ փոքր տղա էի` 10 տարեկան: Հայացքումս սառել էր տարին խորհրդանշող «1999»-ը` զարդարված լույսերով: Ցայսօր այն վառվում է իմ մտքում, ասում էին` 2000թ.-ին իսկապես աշխարհի վերջն է գալու ու նախորդ տարին ինձ համար այքան թանկ էր թվում, բայց ոչ 2000-ին, ոչ էլ դրանից հետո այդ աշխարհի վերջը չեկավ:

Բացի այդ, աշխարհի վերջի վերաբերյալ բազմաթիվ տարեթվեր են նշվել: Մեծ հնչողություն ստացած իրադարձությունը տեղի ունեցավ 2007 թվականին` Ռուսաստանում, ավելի ճշգրիտ` Պենզենս մարզում: Ռուս 32 աղանդավորներ իրենց առաջնորդ Պյոտր Կուզնեցովի գլխավորությամբ կամավոր մտել էին քարանձավը և սպասում էին աշխարհի վերջին: Նրանց հետ կային նաև երեք երեխաներ, որոնցից մեկը երկու տարեկան էր: Ամեն ինչ հաջող ավարտվեց, սակայն ոչ աղանդավորների համար, իսկ Պյոտր Կուզնեցովն աշխարհի վերջը «դիմավորեց» հոգեբուժարանում:

Մարդկության վերացման սցենարներից առաջինի հեղինակը Յոհանն Բոգոսլովն է: Ըստ նրա մեկնության` ահեղ դատաստանի օրը Արմագեդդոնի մոտ` Իսրայելում, ժայռի վրա տեղի կունենա բարու և չարի վերջին մենամարտը, որի ընթացքում կմահանան բոլոր անհավատները:

Մեկ այլ վարկած Bulleti of Atomic Scietists ամսագրի «Ահեղ դատաստանի ժամը» նախագիծն է: Այն ներկայացվում է ժամացույցի քառորդ մասով, որի սլաքը կեսգիշերից մի քանի րոպե է հետ, այսինքն` ցույց է տալիս, թե ինչքանով է մարդկությունը աղետին մոտ:

Հաջոդ սցենարով, որի հեղինակը Միշել Նոստրադամուսն էր, մարդկությունը կվերանա 3797 թվականին` շրջակա միջավայրի աղտոտումից:

Իսկ Իսահակ Նյուտոնը կանխագուշակել է, որ աշխարհի վերջը կգա 2060 թվականին: Այս մասին գրված է ֆիզիկոսի` Երուսաղեմի հրեական համալսարանում պահվող ձեռագրերից մեկում: Հայտնի է, որ Նյուտոնն ուսումնասիրում էր Աստվածաշունչը և համոզված էր, որ միայն այն վերծանելով կարելի է իմանալ ահեղ դատաստանի օրը:

Նոստրադամուսը նշել է նաև 2009ը` որպես Արմագեդոնի տարեթիվ, որից հետո աշխարհը կգոյատևի ևս 6000 տարի` արարման 6 օրերի նմանությամբ: Այս ժամանակահատվածի ավարտին տեղի կունենա Աստծո և Սատանայի վերջին մենամարտը:

2010-ին նավթը կվերջանա, և կսկսվեն պաշարների համար մղվող պատերազմներ:

2013-ին տեղի է ունենալու գալակտիկայի տիեզերական մեծ պարույրի հաջորդ ճյուղավորումը:

2014-ին մոլորակը կպատվի տիեզերական փոշու ամպով, որը կունենա 16 միլիոն կիլոմետր տրամագիծ: Փոշին կշարժվի հսկայական արագությամբ` իր ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ:

2016-ը կլինի (եթե մինչ այդ կենդանի մնանք) երկրագնդի սառույցների հալման թվականը, և ցամաքն ամբողջովին ջրի տակ կանցնի:

2017 թվականն աշխարհի վերջն է՝ ըստ հիրարխիկ կործանման տեսակետի: Ռուսաստանի պատմության մեջ եղել է այդպիսի երեքը փուլ` Պետրոս Ա-ի ժամանակ, քաղաքացիական պատերազմների շրջանում և Բորիս Ելցինի կառավարման տարիներին:

2018 թվականին, ըստ Նոստրադամուսի, պետք է միջուկային պատերազմ սկսվի:

Իսկ 2019 թվականին Երկիրը կբախվի 2002 T7 երկնաքարին, որի տրամագիծը մոտավորապես 2 կմ է:

Աշխարհի վերջ մայաների սցենարով

Երկրի վերջնական կործանման գաղափարի ջատագովները հաճախ են մեջբերում մայաների օրացույցը, որն ավարտվում է 2012 թ. հենց այս օրը: Այսպիսով նշվում է, որ այդ ավարտն էլ կանխորոշ է լինելու ողջ մարդկության համար: Մինչդեռ 1950-ական թթ.-ին հայտաբերված և երկու տասնամյակ առաջ վերածնված այդ օրացույցում իրականում պատկերված է մեր համակարգի անցումը Ձկների համաստեղությունից Ջրհոսի համաստեղություն: Մայաների օրացույցը բաղկացած է 13 ցիկլից, սկսվում է մ.թ.ա. 3114 թվականով, ավարտվում` 2012 թ. դեկտեմբերի 21-ին: Իրականում աշխարհի վերջը մայաների սցենարով պարզապես ամերիկացի գիտնականի անհաջող կատակն է: Դեռևս 1960թ.-ին կոնֆերանսներից մեկի ժամանակ Յելյան ինստիտուտի մարդաբանության պրոֆեսոր Մայքլ Կուն (Michael Coe) կատակել էր` ասելով. «2012թ. մայաների օրացույցի համաձայն տեղի կունենա աշխարհի վերջը միանգամից երկու ժամանակային ցիկլերով` 13-րդ 400-ամյակը և 5126 տարվա մեծ ցիկլը: Ստացվում է` այդ տարի կլինի մայական «աշխարհի վերջ»»: Այսպիսով մի հասարակ կատակը, որը որոշ ժամանակ մոռացության էր մատնվել, այժմ նորից «շունչ առավ», բայց այս անգամ սպառնալի երանգներով: Այդուհանդերձ, գիտնականների մեծամասնությունը համոզված է, դա պարզապես ցիկլի փոփոխություն է և ոչ ավելին:

Պատրաստվո՞ւմ եք աշխարհի վերջին, չմոռանաք տաք հագուստ վերցնել

Քչերը գիտեն, բայց գիտնականները դեռևս 1980թ.-ից պատրաստվում են վերոնշյալ հավանական սցենարներին: Ինչպես ժամանակին Նոյը, այնպես էլ ներկայումս նրանք աշխարհի տարբեր երկրներում կառուցել են տապան-սառնարաններ, որոնցից շատերի մեջ պահպանվում են կենդանիների և բույսերի հյուսվածքներ: Սառեցվում են վերացած, ինչպես նաև անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիների և բույսերի հյուսվածքները: Այս նախագիծը գիտնականները կոչում են «Սառեցված տապան»: Հետագայում գիտնականները նատակ ունեն կլոնավորման միջոցով վերկանգնել կենդանական ու բուսական տեսակները: Երկրագնդի վրա կան բազմաթիվ նման պահոցներ: ՄԱԿ-ի հաշվարկով ավելի քան 1400 շիշ սերմեր գոյություն ունեն ողջ աշխարհում, որոնց մեջ պահվում է 7 միլիոն նմուշ:

Իսկ ամենագլխավոր միջազգային պահոցը փորվել է հինգ տարի առաջ Հյուսիսային բևեռում, իսկ ավելի կոնկրետ` Շպիցբերնգենում գտնվող նորվեգական Լոնգիրբյուն փոքրիկ քաղաքում, ուր 120 մետր խորության տակ պահպանվում են 2 մլն սերմեր` հավաքված աշխարհի բոլոր ծայրերից: Ժամանակի հետ դրանց քանակը ավելանում է: Այս նմուշները կարելի է պահպանել 1000 տարի: Սառնարանում նախատեսված են բոլոր պայմանները և ապահովվում է մշտական ջերմաստիճանը` -18°C. «Աշխարհի ամենահարմար այս պահոցում հավերժ կպահպանվեն ողջ երկրագնդի գենոֆոնդային ծաղկեփունջը, անգամ այնպիսի սպառնալիքների դեպքում, ինչպիսին են օրինակ աստերոիդի հարվածը և միջուկային պատերազմը»,- պահոցի բացման ժամանակ ասել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Վանգարի Մաաթայինը (Wangari Maathai):

Բացի այս ամենը, հարկ ենք համարում ընդգծել, որ աշխարհի վերջի մասին հեքիաթները շատ լավ ֆինանսական աղբյուր ենք մի շարք տուրիստական գորշակալությունների և բիզնեսմենների համար:

Գևորգ Թոսունյան

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply