Արթուր Աբրահամը լավագույնն է Գերմանիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 21, 2012 13:22

BoxSport ամսագիրը 2012-ի Գերմանիայի լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է ճանաչել գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին: 32-ամյա բռնցքամարտիկը  իրեն է վերադարձրել WBО-ի չեմպիոնական գոտին, իսկ վերջերս էլ պաշտպանել է այն: Հայ բռնցքամարտիկը նման պատվի արժանացել էր նաև 2006-ին և 2009-ին:

Այդպիսով, Աբրահամն  առաջ է անցել ծանրքաշային բռնցքամարտիկներ, աշխարհի չեմպիոններ Վիտալի և Վլադիմիր Կլիչկո եղբայրներից, որոնք լավագույն էին ճանաչվել համապատասխանաբար 2010 եւ 2011 -ին:

Արթուրի մարզիչ Ուլի Վեգները հռչակվել է տարվա լավագույն մարզիչ:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply