Արայի գյուղ-Քուչակ ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 21, 2012 12:25

Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի գյուղ-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհը մերկասառույցի և մառախուղի հետևանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է, մոտ 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ: Բախվել է 10 ավտոմեքենա, որի հետևանքով մեկ քաղաքացի ստացել է թեթև մարմնական վնասվածք և տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply