Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 21, 2012 12:04

Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները Բավրայի մաքսատան հսկիչ անցագրային կետի տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1984 թ. ծնված  Գևորգ Զ.-ին, որը 2007 թ. հունվարի 5-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 239 հոդվածի 1-ին մասի Ա կետի` խուլիգանության  մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Գևորգ Զ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply