Ր. Հովհաննիսյանը եւ ‹‹Ժառանգությունը›› հրավիրում են քաղաքացիական ժողով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 21, 2012 12:01

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ ‹‹Ժառանգություն›› կուսակցությունը hրավիրում են համապարփակ հանրային ժողով, որը կկայանա դեկտեմբերի 22-ի կեսօրին՝ «Արմենիա Մարիոթ»  հյուրանոցում:

Քաղաքացիական հասարակության եւ քաղաքական գործընթացների միջեւ արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից եւ երաժշտական կատարումներից: Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, եւ հավաքը կավարտվի ‹‹Ժառանգություն›› կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարով:

Մուտքն ազատ է:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply