Գետահովիտում համերգ տեղի կունենա` բնակիչներին քաջալերելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 21, 2012 11:34

Դեկտեմբերի 23ին ժամը 15:00-ին Տավուշի մարզի ԳԵՏԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ կանցկացվի  համերգ, որին կմասնակցեն. Խազեր երգչախումբը Անի Նավասարդյանի գլխավորությամբ,  դաշնակահար Շողակաթ Վարդանյանը, Երգիչներ Անի Օհանյանը և Արամ Ավետիսյանը,   դուդուկահար Գեորգի Մինասյանը, պարող Ստեփան Թորոյանը: Համերգի վերջում դահլիճի  հետ միասին փորձելու ենք երգել ու պարել:

Մուտքն ազատ է:

Ինչպես գիտեք դեկտեմբերի 6-ին տեղի ունեցան հանրային լսումներ Տավուշի մարզի Գետահովիտ   համայնքում «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ: Գետահովիտցիները մեկ մարդու պես   ոտքի ելան և ՏԵՐ կանգնեցին իրենց հողին ու ջրին: Հատկանշական էր, որ այս հանրային լսումները  տարբերվեցին Հայաստանի պատմության մեջ նրանով, որ գյուղացին կարողացավ տեր կանգնել իր   իրավունքին և մերժել իրենց հողի, ջրի, համայնքի և բնության շահերից չբխող ծրագիրը:
Ամրապնդելու ենք Հայի այս Ոգին, որն ունակ է տեր կանգնելու իր արմատներին:  Գնում ենք բնակիչներին քաջալերելու, միացե՛ք:

Երևանից շարջվելու ենք առավոտյան ժամը 9:00-ին, ճանապարհածախսը կկազմի մոտ 2500 դրամ:

Միջոցառմանը կարող եք միանալ այստեղ.   https://www.facebook.com/events/306964262755572/

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply